Պարզ է դարձել Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում «Լիվերպուլ»-ի հակառակորդ թիմի անունը: «Լիվերպուլ»-ը խաղալու է Բելառուսի «Գոմել»-ի հետ: Նախորդ փուլին «Գոմել»-ը ընդհանուր 2-1 հաշվով պարտության է մատնել մակեդոնական «Ռենովա»-ին:
«Լիվերպուլ»-ի՝ «Գոմել»-ի հետ առաջին խաղը լինելու է օգոստոսի 2-ին: Այդ խաղը ոչ միայն կլինի թիմերի առաջին խաղը Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում, այլ, ընդհանրապես, անգլիական ու մակեդոնական այս թիմերը երբևիցե չեն խաղացել միմյանց հետ: Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին:









































