Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են դարձել հինգ քաշային կարգերի հաղթողները:
62կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց Սմբատ Մարգարյանը, ով երկամարտում ցույց տվեց 245 կգ արդյունք: 85 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Աղասի Աղասյանը` ցույց տալով երկամարտի 359 կգ արդյունք:
Մյուս քաշային կարգերում առաջին տեղը գրավեցին հետևյալ ծանրորդները` Գևորգ Սարիբեկյան (56 կգ), Սամվել Գրիգորյան (69 կգ), Վանիկ Ավետիսյան (77 կգ):