«Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Արարատ»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Գևորգ Կարապետյանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Բանանց»-ի հետ և առաջիկա տարիների ընթացքում հանդես կգա երևանյան թիմի կազմում:
Անցած մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «Արարատ»-ի կազմում աչքի էր ընկնում իր ագրեսիվությամբ ու դուրս չմնաց մեր երիտասարդական հավաքականի մարզիչների տեսադաշտից: Այժմ Կարապետյանը մարզվում է «Բանանց-2»-ի կազմում, իսկ մարտի սկզբին կմիանա առաջին թիմին: