Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հենրիկ Մխիթարյանը փետրվար ամսին կայանալիք ընկերական խաղերին մասնակցելու նպատակով հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից: Ակումբն արդեն համապատասխան ֆաքս է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսում ընկերական հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Սերբիայի և Կանադայի ընտրանիների հետ: