Շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանն այսօր սպիտակ ֆիգուրներով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Պարտիան կսկսվի Երևանի ժամանակով 18-ին:
4 տուրերից հետո 3 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը և Շախրիյար Մամեդյարովը: Լևոն Արոնյանը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը 2-ական միավորով կիսում են 4-6-րդ տեղերը: 1-ական միավոր ունեն Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը: