Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Կողմերը կիսեցին միավորն արդեն 24-րդ քայլում։ Հիշեցնենք, որ երեկ մեր գրոսմայստերը ոչ-ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ։