Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» այսօր 0:2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիեց» թիմին:
81-րդ րոպեին Արարատ Առաքելյանը խախտել է կանոնները սեփական տուգանային հրապարակում, իսկ մրցակիցը հստակ իրացրել 11-մետրանոցը: Վերջին րոպեին ռուսական թիմին հաջողվեց կրկնապատկել հաշիվը:
Երեկոյան «Ալաշկերտը» Բելեկում վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի: Մրցակիցն է Ղազախստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ատիրաուն»: Խաղը կմեկնարկի 19:00-ին: