Ըստ անգլիական լրատվամիջոցների «Մանչեսթեր Յունայթդն» ու «Արսենալը» համաձայնության են եկել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ առաջիկա 48 ժամում Սանչեսի հարցը վերջնական լուծում կստանա: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Սանչեսի փոխարեն «Արսենալում» կհայտնվի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նշվում է, որ Վենգերին գոհացնում է այս փոփոխությունը և ֆրանսիացի մասնագետը նպատակներ ունի Մխիթարյանի հետ: