«Բանանց» ֆուտբոլային ակումբն այսօր առաջին մարզումն է անցկացրել անցկացրեց 2018 թվականին:Մարզմանը մասնակցել են միայն տեղացի ֆուտբոլիստները, իսկ լեգեոներները թիմին կմիանան առաջիկա օրերին:
Մինչև հունվարի 23-ը «Բանանցը» օրական մեկ մարզում կանցկացնի, իսկ հունվարի 23-ից փետրվարի 2-ը սեփական մարզաբազայում կանցկացնի առաջին ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական խաղ:
Երկրորդ հավաքը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 8-ից 22-ը՝ Անթալիայում՝ անցկացնելով չորս ստուգողական խաղ: