Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Բորնմութին»:
«Manchestereveningnews»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները որոնք ընդգրկվել են առաջիկա հանդիպման հայտացուցակում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված ֆուտբոլիստների շարքում չկա և բաց կթողնի նաև այս հանդիպումը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բորնմութ» հանդիպումը կսկսվի կեսգիշերին: