Ավարտվեց Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման առաջին կեսը: Վրացի մրցավարի նվիրած 11 մետրանոց և Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ Հայաստանը հաղթում է 2:0 հաշվով:
Նշենք, որ 11 մետրանոց հատվածը Մխիթարյանին չհաջողվեց անվրեպ իրականացնել և միայն Արա Օզբիլիսը դարպասապահի կողմից ետ մղված գնդակն ուղարկեց ցանց: Րոպեներ անց Մխիթարյանը ինքը հաջողության հասավ: