Կրետոում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականի կմրցի Ադրբեջանի հետ:
Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը՝ կխաղա Շաքյար Մամեդյարովի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Երրորդ խաղտախտակի վրա Գաբրիել Սարգսյանը կխաղա Արկադի Նայդիչի հետ: Չորրորդ խաղատախտակի վրա էլ Հրանտ Մելքումյան կմրցի Ռաուֆ Մամեդովի հետ:
5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով 4-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 7 միավորով 7-րդը: