Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մաքսիմ Մանուկյան. Մարդու կարեւորագույն արժեքը մարդ մնալն է:

Ինչպես է սկսել ըմբիշի կարիերան, որոնք են նրա ուժեղ ու թույլ կողմերը, ում է նվիրել չեմպիոնական հաղթանակը եւ վերջապես ինչն է կարեւորում կնոջ մեջ …. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հարցերի կիզակետում այսօր ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն էր:

«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում աշխարհի չեմպիոնը հյուրընկալվեց ուսանողներին ու պատասխանեց նրանց հարցերին:

Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթեր «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտն իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն:

Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե ուրիշ մարզաձեւով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի:

Արագությունն իմ առավելությունն է եւ ամենաուժեղ կողմը:

Մարդու կարեւորագույն արժեքը մարդ մնալն է:

Ոչ մի մարզիկի համար պարտությունը հեշտ ընդունելի չէ: Եղել են պահեր, երբ պարտությունից հետո մտածել եմ, որ այլեւս չեմ շարունակելու: Սթափվելուց հետո հասկացել եմ, որ չշարունակել պարզապես չեմ կարող: Առանց պարտության հաղթանակներ չեն լինում:

Աշխարհի առաջնությունում հաղթանակս նվիրել եմ հայրիկիս:

Ըմբշամարտն իմ ապրելակերպն է:

Կնոջ մեջ կարեւորում եմ պարզությունը, ճշմարտախոսությունը….

Աշխատում եմ կյանքում բացասականը չնկատել: Առանց այն էլ դրանք շատ են:

Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինչ-որ տխրություն կար: Չէի պատկերացնում, որ հեշտությամբ հաղթեցի: Հետո սթափվեցի, հասկացա՝ ինչ բարդ ճանապարհ եմ անցել՝ այդ կոչմանը հասնելու համար: Չեմպիոնության մասին երազել եմ 15-20 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում