Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Հայաստանի ձախողումից կուտակված մաղձը Մխիթարյանը կթափի «Լիվերպուլի» վրա»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆլիդ» մարզադաշտում կմրցի «Լիվերպուլի» հետ: Բուքմեյքերական ընկերությունները կարևորագույն դերբիում կողմերի հնարավորությունները գրեթե հավասար են գնահատում: Մասնավորապես, «Լիվերպուլի» հաղթանակը գնահատված է 2.76, ոչ-ոքին՝ 3.15, իսկ հյուրերի հաղթանակը՝ 2.7 գործակցով:

Նշենք, որ առաջիկա հանդիպմանը «Յունայթեդից» չի մասնակցի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ով Բելգիայի ազգային հավաքականում վնասել է ծունկը: Արդեն մի քանի հանդիպում է՝ վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս մեկ այլ առաջատար կիսապաշտպան՝ Պոլ Պոգբան: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ Պոգբան շարք կվերադառնա հոկտեմբերի վերջին:

7-րդ տուրից հետո «Յունայթեդը» 19 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ «Լիվերպուլը» 12 միավորով 7-րդն է: Նշենք, որ 19 միավոր ունի նաև առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին», որը, սակայն, խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով մի փոքր առավելություն ունի:

«Այո, ունենք կորուստներ, բայց դրանք չեն անհանգստացնում ինձ: Նախորդ մրցաշրջանում մենք պարբերաբար զրկվում էինք առաջատարներից, սակայն կարողանում էինք ճիշտ լուծումներ գտնել: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին և կարծում եմ՝ նրանք պատվով կկատարեն առաջադրանքը: «Լիվերպուլի» հետ հանդիպումն ինձ համար միայն ու միայն խաղ է 3 միավորի համար: Հասկանում եմ, որ դիմակայության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, բայց ես ամենևին լարված չեմ»,- ասել է Մոուրինյոն: Նա հավանական է համարել, որ այս անգամ ևս իրենք կպայքարեն 4-3-2-1 դասավորությամբ:

Բրիտանացի մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ «Յունայթեդը» խաղը կսկսի այսպիսի կազմով: Դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Էշլի Յանգը, իսկ աջ եզրում՝ Անտոնիո Վալենսիան: Պաշտպանության կենտրոնում կգործեն Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Նեմանյա Մատիչն ու Անդեր Էրերան: Կիսապաշտպանության ձախ եզրում էլ հանդես կգա Մարկուս Ռեշֆորդը, իսկ Խուան Մատան կխաղա աջից:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ հարձակման կենտրոնում կլինի Ռոմելու Լուկակուն: Կասկածից վեր է, որ Ֆելաինիի և Պոգբայի բացակայության պայմաններում կիսապաշտպանությունում մեծ է լինելու Մխիթարյանի դերակարատությունը:

«Միկին այնքան էլ լավ տրամադրությամբ չի վերադարձել Հայաստանից: Աշխարհի առաջնության ընտրական փուլում հայերը 6:1 հաշվով զիջել են Լեհաստանին և 1:1 խաղացել Ղազախստանի չափազանց թույլ հավաքականի հետ: Կարելի է ասել, որ մեր ֆուտբոլիստի շնորհիվ Հայաստանը Աստանայում մեկ միավոր վաստակեց: Կարծում ենք՝ Հայաստանի ձախողումից կուտակված մաղձը Մխիթարյանը կթափի «Լիվերպուլի» վրա: Առաջիկա խաղում շատ բան կախված կլինի Միկիից, Լուկակուից և, կարծում եմ, Մատայից»,- թվիթերյան իր էջում գրել է բրիտանացի վերլուծաբան Ռոբերտ Հերիսը, ով հայտնի է նաև հանդիպումների գուշակություններով:

Ըստ Հերիսի՝ «Էնֆիլդում» «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ կտանի 2:1 հաշվով: Բուքմեյքերական ընկերություններն այս խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանել են 3.6 գործակից: Ըստ բուքմեյքերների՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճում ամենահավանականը Ռոմելու Լուկակուի գոլի հեղինակ դառնալն է: Բելգիայի հավաքականի հարձակվողի հաջողության հասնելը գնահատված է ընդամենը 2 գործակցով:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթին» վաղը սեփական հարկի տակ մրցելու է «Սթոք Սիթիի» հետ, և մեծ է հավանականությունը, որ դաշտի տերերը վստահ հաղթանակ կտանեն: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, անդրադառնալով առաջիկա հանդիպմանը, նշել է, որ այն լավ հնարավորություն է առաջին հորիզոնականում ամրապնդվելու: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը փաստորեն կարծում է, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր թիմը «Լիվերպուլի» հետ խաղում միավորներ կկորցնի:

Նշենք, որ այս մրցավեճից ընդամենը 4 օր հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում հյուրընկալվելու է պորտուգալական «Բենֆիկային»: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում