Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Մաքսիմ, քաղցրիկս, մենք քեզ հետ կոպիտ ենք վարվելու». Արոնյանի խաղը խենթացրել է ռուս մեկնաբանին

Շախմատային հասարակությունը շարունակում է մնալ աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Արոնյան-Վաշյե-Լագրավ դիմակայության տպավորության տակ: Ոմանք այն կարծիքին են, որ Լևոն Արոնյանն իր կարիերայի ամենալարված պարտիաներն անցկացրեց: Դասական շախմատի երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար էր: Արագ շախմատի առաջին պարտիան հաղթեց սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Վաշյե-Լագրավը: Թվում էր, թե արագ շախմատի երկրորդ պարտիայում ֆրանսիացի գրոսմայստերին կհաջողվի ոչ-ոքի խաղալ և դուրս գալ եզրափակիչ:

Արագ շախմատի երկրորդ պարտիան Արոնյանն ուղղակի փայլուն անցկացրեց: Միջնախաղում ձեռնարկելով սուր գրոհ՝ մեր գրոսմայստերն արդեն 26-րդ քայլում ստիպեց հանձնվել մրցակցին: Դիմակայությանը հետևող մասնագետները շտապում էին կարծիք հայտնել, որ բլից պարտիաների վարպետ Արոնյանը վստահ հաղթանակ կտանի: Նման կարծիքի էին նաև հայ երկրպագուները: Բլից պարտիաները թե Արոնյանն ու թե Լագրավը, կարելի է ասել, անթերի անցկացրին: Կողմերն էլ չվրիպեցին՝ երկու անգամ կիսելով միավորը:

Երկու ոչ-ոքի գրանցվեց նաև արմագեդոնի շախմատի պարտիաներում, ինչը բացառիկ երևույթ է: Մահվան դիմակայությունում Արոնյանն ուղղակի ֆանտաստիկ պարտիա անցկացրեց: Մինչև վերջին վայրկյանը Վաշյե-Լագրավը հույս ուներ, որ հայ շախմատիստը վրիպում թույլ կտա, և պարտիան ոչ-ոքի կավարտվի: Նշենք, որ ոչ-ոքիի դեպքում աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս կգար ֆրանսիացի շախմատիստը:

Պարտիան առցանց կերպով մեկնաբանող Chess.com-ի ճանաչված մեկնաբան Սերգեյ Շիպովը Արոնյանի պարտիայի ընթացքում ուղղակի տարերքի մեջ էր: «Մաքսիմ, քաղցրիկս, մենք քեզ հետ կոպիտ ենք վարվելու»,- ասում էր Շիպովը, երբ վճռորոշ պարտիայի վերջնախաղում մեր շախմատիստը որակական առավելություն էր ստացել:

Վերջնախաղում էլ ռուս մեկնաբանն ուղղակի խնդրում էր Արոնյանին, որպեսզի մեր շախմատիստը քայլ կատարի Թագավորով, ոչ թե Թագուհիով: «Լյովա, խնդրում եմ, հանկարծ թագուհիով չխաղաս, միայն թագավորով: Դու գիգանտ ես: Վերջ, մենք եզրափակչում ենք»,- շարունեց Շիպովը:

Վերջինս իսկապես ցնծության մեջ էր և սրտանց ուրախանում էր հայ շախմատիստի հաջողության համար: Պարտիայից հետո Շիպովը խոստովանել է, որ վերջին պարտիայի միջնամասում հույսը կորցրել էր և հիասթափություն ապրել՝ կարծելով, թե Արոնյանը կպարտվի կամ ոչ-ոքի կխաղա:

«Լյովան ֆանտաստիկ տղա է: Նա շախմատային գիգանտ է: Արոնյանը չեղած տեղի կերտեց հաղթանակը: Ես ցնցված եմ: Ճիշտ է, որոշակի սխալներ թույլ տվեց Մաքսիմը, բայց այն, ինչ արեց հայ գրոսմայստերը, կրկնում եմ՝ ֆանտաստիկայի ժանրից է: Հայերը պետք է հպարտ լինեն, որ այսպիսի շախմատիստ ունեն»,- հայտարարել էր ռուս շախմատային մեկնաբանը:

«Այսօր դրամատիկ օր էր: Շատ ուրախ եմ, որովհետև օրն ավարտվեց, և ես ի վերջո հաղթեցի: Այն հարցին, թե ինչպես կարողացա հաղթել, կասեմ, որ այս դեպքում երևի թե պետք է հաջողակ լինել: Չկա որևէ բաղադրատոմս, ուղղակի պետք է արագ խաղալ և հուսալ, որ հակառակորդը սխալ թույլ կտա: Մաքսիմը ուժեղ մրցակից է, կարծում եմ՝ կարողացա ապացուցել, որ ես էլ մյուսներից վատ չեմ խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ այսօր Հայաստանի անկախության օրն է»,- ասել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Կիսաեզրափակչի մյուս դիմակայությունում չինացի Լիրեն Դինգը բլից պարտիաներում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ: Նշենք, որ Դինգն այս պահին համարվում է Չինաստանի ուժեղագույն շախմատիստը և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 2771 գործակցով 13-րդն է: Այդուհանդերձ, եզրափակչում մասնագետները նախապատվությունը տալիս են Լևոն Արոնյանին:

Այսօր շախմատիստները կհանգստանան, իսկ վաղը տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիան: Նշենք, որ դիմակայությունը բաղկացած է դասական շախմատի 4 պարտիաներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում