Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Իբրահիմով Բելդուլետին։
«Հայաստանցի բռնցքամարտիկը լավ մրցակից էր։ Հասկանում էի, որ դիմացինս Եվրոպայի չեմպիոն է, բայց այնուամենայնիվ ներքուստ հանգիստ էի։ Ես նրանից թույլ չեմ, սակայն մրցապայքարում ինքս զիջողի դերում հանդես եկա։ Հարձակումներից հետո մի պահ կանգ էի առնում, իսկ հակառակորդս օգտվում էր իրավիճակից և հարվածում։ Փորձեցի իր դեմ իր իսկ մարտավարությամբ գործել, բայց դա էլ չօգնեց», – ասել է Իբրահիմով Բելդուլետինը։
Հիշեցնենք որ, վաղը Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում կմենամարտի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատարսուխ Չինզորիգի հետ։