Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի արագ և բլից մրցաշարերը։ Ընդհանուր հաշվով Արոնյանը լավագույնն էր․ հայ գրոսմայստերը տպավորիչ հանդիպումներ անցկացրեց 36 հնարավորից վաստակելով 24.5 միավոր։ 21.5 միավորով երկրորդ հորիզոնականը կիսեցին ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինը և ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Գարի Կասպարովը 16 միավորով 8-րդն է ։ Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը՝ Լոնդոնում, որտեղ մրցանակային ֆոնդը կկազմի 300 հազար ամերիկյան դոլար:
Նշենք, որ այս հաղթանակի համար Արոնյանը պարգևատրվել է 37.5 հազար ԱՄՆ դոլարով: