Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«ԲԱՏԷ»-ի ֆանատները սպառնացել են սպանել հայ երկրպագուին և պայթեցնել «Հանրապետական» մարզադաշտը

Վաղը Բելառուսի Բորիսով քաղաքից Երևան է ուղևորվելու «ԲԱՏԷ» ֆուտբոլային թիմի ֆան-ակումբի ավտոբուսը: Հուլիսի 18-ին, ժամը 20-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«ԲԱՏԷ» հանդիպումը:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև հուլիսի 12-ին Բորիսովում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Գրանցված հաշիվը ստիպում է ենթադրել, որ Երևանում լարված և դիտարժան հանդիպում է սպասվում: «ԲԱՏԷ» ակումբի պաշտոնական կայքում առկա հայտարարության համաձայն ՝Բելառուսից Երևան կարող են մեկնել բոլոր ցանկացողները: Ավտոբուսով Երևան ժամանելու ցանկություն էր հայտնել նաև Բորիսովում բնակվող Ռաֆիկ Օհանյանը, սակայն Բելառուսի չեմպիոնի երկրպագուները, տեղեկանալով, որ Օհանյանը հայ է, սպառնացել են ուղևորության ժամանակ սպանել նրան:

«Ցանկությունս մեծ էր ժամանելու Երևան և դիտելու պատասխան հանդիպումը: Արդեն 10 տարի «ԲԱՏԷ»-ի երկրպագուն եմ, մշտապես հաճախում եմ մեր քաղաքի թիմի հանդիպումներին և ճանաչում եմ ֆան-ակումբի բազմաթիվ անդամների: Նշված հեռախոսահամարով զանգահարեցի, որպեսզի ծանոթանամ ուղևորության պայմաններին: Ինձ ասացին, որ մոտենամ նախկին «Ռիբկա», ներկայում «Գոլ» սրճարանին, որը գտնվում է «ԲԱՏԷ»-ի հին մարզադաշտի հարևանությամբ: Հավաքված ֆանատները, ովքեր, կարելի է ասել, հարբած էին, հասկանալով, որ հայ եմ, կոպտեցին՝ վիրավորեցին ինձ, անվանեցին սադրիչ և սպառնացին սպանել Հայաստանի ճանապարհին: Նրանք ասում էին, որ հայերն իրենց զզվեցրել են, և եթե «ԲԱՏԷ»-ն չհաղթահարի «Ալաշկերտի» արգելքը, իրենք երևանյան խաղից հետո կպայթեցնեն «Հանրապետական» մարզադաշտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Օհանյանը:

Վերջինս նշեց, որ հանգուցյալ հայրը եղել է «ԲԱՏԷ» ակումբի նախագահ՝ Անատոլի Կապսկիի մտերիմ ընկերը, և տեղի ունեցածի մասին պատրաստվում է պատմել նրան: «Ոստիկանություն չեմ դիմել, քանզի «ԲԱՏԷ»-ի ֆանատների զգալի մասը բանտերում է: Մեզ մոտ շատ խիստ է, և նույնիսկ փոքր ծեծկռտուքի դեպքում կարող ես 3 տարով ազատազրկվել: Չեմ ցանկանում, որ այս ամենը տխուր վերջաբան ունենա, բայց տեղի ունեցած մասին Կապսկիին անպայման կտեղեկացնեմ»,- նշեց մեր զրուցակիցը:

«Ալաշկերտի» հետ հանդիպումից հետո Բելառուսի չեմպիոնի երկրպագուները մեծ հիասթափություն են ապրել: Նշենք, որ Բելառուսում Բորիսվը քրեականությամբ համարվում է երկրորդ քաղաքը՝ զիջելով միայն Բոբրույսկին: «ԲԱՏԷ»-ի ֆանատները մշտապես աչքի են ընկնում ոչ ադեկվատ պահվածքով: Նրանց գլխավոր թշնամիները Մինսկի «Դինամոյի» ֆանատներն են, որոնք համարվում են նաև ֆաշիստական շարժման ակտիվիստներ: Այսօր բելառուսական բանտերում մեծ թիվ են կազմում նշված երկու թիմերի երկրպագուները:

Նշենք, որ «Աշալկերտի» հետ հանդիպումից հետո «ԲԱՏԷ»-ի ֆանատները պահանջում էին թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի հրաժարականը: Մեր զրուցակիցը «ԲԱՏԷ»-ի ֆանատների ագրեսիվ պահվածքը բացատրում է վերջին շրջանում թիմի ոչ այնքան հաջող ելույթներով: Չեմպիոնների լիգայի 2014/2015 թվականների խաղարկությունում «ԲԱՏԷ»-ն հանդես է եկել խմբային փուլում և նույնիսկ սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության է հասել իտալական «Ռոմայի» նկատմամբ:

Անհաջողությունների շարքը սկսվել է 2016 թվականին: Մասնավորապես, Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «ԲԱՏԷ»-ն որակավորման երկրորդ փուլում Ֆինլանդիայի ՍԻԿ-ի արգելքը հաղթահարելուց հետո երրորդ փուլում սեփական հարկի տակ 1:0 հաշվով իռլանդական «Դանդլոկին» հաղթելուց հետո մրցակցի հարկի տակ պարտվել էր 3:0 հաշվով և հրաժեշտ տվել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգրի համար պայքարում էլ «ԲԱՏԷ»-ն երկու հանդիպումների արդյունքում 4:2 հաշով զիջել էր Ղազախստանի «Աստանային»:

Բելառուսական ֆուտբոլի էտալոն համարվող «ԲԱՏԷ»-ն այսօր ներքին առաջնությունում 15-րդ տուրից հետո 33 միավորով երկրորդն է և 3 միավորով զիջում է առաջատար «Սոլիգորսկին»: Այս արդյունքը ևս դժգոհության առիթ է հանդիսացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում