Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Լուսավոր կետ հայկական ֆուտբոլում. հայ տաղանդը կխաղա Պորտուգալիայո՞ւմ, Ռուսաստանո՞ւմ, Անգլիայո՞ւմ, թե՞ Իտալիայում

Հայկական ֆուտբոլի ներկայիս դժգույն ֆոնին, այնուամենայնիվ, լուսավոր մի կետ է նշմարվում: Խոսքը Գյումրիի «Շիրակի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան, 18-ամյա Վահան Բիչախչյանի մասին է: Այսօր մեր ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում են եվրոպայում ճանաչում ունեցող թիմեր, և արդեն իսկ պարզ է, որ գալիք մրցաշրջանում Բիչախչյանն այլևս հանդես չի գա Հայաստանի ճահճացած առաջնությունում: Դեռևս անցյալ տարի Բիչախչյանին ցանկանում էին ձեռք բերել իտալական «Ֆիորենտինան», Մոսկվայի ԲԿՄԱ-ն և էլի մի շարք բարձրակարգ ակումբներ: Երբ հայ ֆուտբոլիստը փորձաշրջան էր անցնում «Ֆիորենտինայում» իտալական պարբերականները գրել էին, որ Բիչախչյանը խաղաոճով շատ նման է Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քևին Դե Բրյունեին, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նշենք, որ Բիչախչյանը 18 տարեկան դարձավ միայն երեկ, և հիմա անարգել կարող է պայմանագիր կնքել արտասահմանյան ցանկացած թիմի հետ:

Ֆրանսիական slbfrance-ի փոխանցմամբ՝ հայ կիսապաշտպանին ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել պորտուգալական հեղինակավոր «Բենֆիկան»: Մեծ է հավանականությունը, որ «Շիրակի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հենց պորտուգալական թիմում: «Մենք ցանկանում ենք Բիչախչյանի համար լավ թիմ գտնել: Կարծում եմ՝ «Բենֆիկան» համապատասխանում է մեր պահանջներին, և պետք է ասեմ, որ մեր կիսապաշտպանն ունի բոլոր հնարավորությունները նոր Մխիթարյան» դառնալու»,- Բիչախչյանի գործակալ Ռուբեն Վեսմադյանի խոսքերն է մեջ բերել ֆրանսիական պարբերականը:

Վեսմադյանի խոսքով՝ հայ ֆուտբոլիստին այս պահին ցանկանում են ձեռք բերել նաև իտալական և անգլիական երկուական ակումբներ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: «Բիչախչյանին ցանկանում էր ձեռք բերել նաև Ստամբուլի «Գալաթասարայը», սակայն մենք մերժեցինք թուրքական թիմի առաջարկը»,- հավելել է Վեսմադյանը:

Թե որ երկրում կհայտնվի Բիչախչյանը՝ հայտնի կդառնա մոտ ապագայում: Նշենք, որ Բիչախչյանն օժտված է փայլուն տվյալներով և ունի հստակ խաղային ձեռագիր: Հատկապես տպավորիչ են նրա կատարմամբ տուգանային հարվածները: Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ Սլովենիայի «Գորիցայի» հետ պատասխան խաղում Բիչախչյանը, դառնալով գոլի հեղինակ, հաշիվը դարձրեց 2:1 և որոշ ժամանակ անց կարող էր նաև կրկին աչքի ընկնել և որակավորման երկրորդ փուլի ուղեգիր պարգևել Գյումրիի թիմին: Բնականաբար, այս մրցավեճը իր դրական ազդեցություն է թողել արտասահմանյան ակումբների ներկայացուցիչների վրա, որոնք շարունակ հետևում էին հայ ֆուտբոլիստի ելույթներին: Անցյալ տարի Վահան Բիչախչյանը ռեկորդ էր սահմանել Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դիլա»-ի դեմ պատասխան խաղում: Պատանին նորամուտն էր նշել Եվրոպայի լիգայում «Դիլա»-ի դեմ պատասխան խաղում` փոխարինման դուրս գալով 2-րդ խաղակեսում և դառնալով գոլի հեղինակ: 16 տարեկան 364 օրական Բիչախչյանը ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել եվրագավաթային խաղերում: Այս տարվա մայիսին Վահան Բիչախչյանը հոլանդական «voetbalzone.nl» կայքի վարկածով ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի լավագույն 20 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում:

Անցյալ տարվա հոկտեմբերին էլ հեղինակովոր The Guardian պարբերականը հրապարակել էր աշխարհի տաղանդավոր 60 ֆուտբոլիստների անունները, որոնց շարքում էր նաև Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպանը: Վերջինս նաև ընդգրկվել էր իտալական «Tuttosport» «Golden Boy 2017» մրցանակի հավակնորդների շարքում: Այս մրցանակը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին: Բիչախչյանի արդյունքներն իսկապես տպավորիչ են և հուսադրող:

Չնայած այս հաջողություններին՝ Վահան Բիչախչյանը դեռևս չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Ֆուբոլային աշխարհում ճանաչված «Տրանսֆերմարկետ» պարբերականի համաձայն՝ Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն այս պահին 250 հազար եվրո է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում