Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ըմբիշ Միհրան Հարությունյանը սկանդալի մեջ է ներքաշվել: Ռուսական Lifenews-ի համաձայն Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում, մեքենայում վիճաբանել է ընկերոջ՝ Սամվել Ավեդյանի հետ և կրակել նրա ոտքին:
Հիվանդանոցում գտնվող Ավեդյանը ոստիկաններն հայտնել է, որ պատահական է հրազենային վնասվածք ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Հարությունյանի անունով գրանցված ատրճանակ: Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ իր ընկերը պատահական է հրազենային վնասվածք ստացել երբ կռվի ժամանակ փորձ է արվել վերցնել ատրճանակը:
Կողմերը նշել են նաև որ միմյանց նկատմամբ որևէ առարկություն չունեն: