Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Միդլսբրոյի» հետ հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր պահեստայինների թվում և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Բրիտանական որոշ լրատվամիջոցներ նախօրեին կարծիք էին հայտնել, որ հայ ֆուտբոլիստը հանդիպմանը չմասնակցեց վնասվածքի պատճառով:
«Առաջին հայկական ճակատ» հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մոուրինյոն վնասվածքի քողի տակ փորձում էր Մխիթարյանին թույլ չտալ միանալ Հայաստանի ազգային հավաքականին, որը մարտի 26-ին մրցելու է Ղազախստանի ընտրանու հետ: -«Կարծում եմ «Մանչեսթերի» մարզիչը փորձ էր անում Հենոյին՝ վնասվածքի քողի տակ թույլ չտալ միանալ Հայաստանի հավաքականին, վնասվածք ստանալու ռիսկից խուսափելու համար: Շատ հնարավոր է Հենոն իր խոսքն է ասել և ամեն գնով ժամանել հավաքականի ճամբար: Կարծում եմ Հենոն պատրաստ է և մեկնարկից կխաղա առաջիկա մրցավեճում:»,- նշեց Ջանջոյանը:
Նշենք, որ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին և երեկ մասնակցել է մարզմանը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքից