Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Լավ չես, արա՜»-2-ը՝ Երևանո՞ւմ. Սկանդալային ղազախ ֆուտբոլիստը կխաղա Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, ովքեր նախապատրաստվելու են մարտին 26-ին Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Հրավիրված 24 ֆուտբոլիստներից 23-ը հանդես են գալիս Ղազախստանի առաջնությունում: Միակ լեգեոները Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի «Շախտյորի» հարձակվող Սերգեյ Խիժնիչենկոն է: 24 ֆուտբոլիստներից ծագումով ղազախ են ընդամենը 11-ը: Մյուս խաղացողները պարզապես Ղազախստանի քաղաքացիներ են:

Վերջին տասնամյակում Ղազախստանում մեծ գումարներ են ներդնում ֆուտբոլը զարգացնելու համար: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 2014-2015 թվականներին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկես Պիզելին հանդես գալով «Ակտոբե»-ում՝ ամսական 60 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստացել, ինչպես նաև 15 հազար դոլար պարգևավճար: Նշենք, սակայն, որ «Ակտոբեն» չի դասվում ղազախական թոփ երեք թիմերի շարքում: Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը Պիզելիի նախկին թիմից որևէ ֆուտբոլիստ չի հրավիրվել: Ներկայում Ղազախստանի ամենաուժեղ ակումբը գործող չեմպիոն «Աստանան» է: Վերջինը պատմության ընթացքում առաջին և միակ թիմն է, որին հաջողվել է հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Ղազախական ակումբը հեղինակավոր մրցաշարին մասնակցել է 2015 թվականին:

«Աստանայից» առաջիկա հանդիպմանը հրավիրվել են 4 ֆուտբոլիստներ: Մարտի 8-ին մեկնարկած 2017 թվականի Ղազախստանի առաջնությանը, որն անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով, մասնակցում է 12 թիմ:

2016 թվականի Ղազախստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կայրաթի» կիսապաշտպան Բաուրժան Իսլամխանը, ով հրավիրված է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Երևանյան հանդիպմանը հրավիրված է նաև «Կայսարի» կիսապաշտպան Մակսատ Բայժանովը, ով փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքի ժամանակ ոչ ֆուտբոլային պահվածքով հայտնվել էր միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Երևանի «Բանանցի» հետ հանդիպման ժամանակ Բայժանովը հարվածելով «Բանանցի» խաղացող Հակոբ Համբարձումյանին՝ զանգվածային հրմշտոց էր հրահրել: Այս դրվագում ուշագրավ էր մեր խաղացողի ռեակցիան: «Լավ չես, արա՜» գոռալով և հրելով՝ Համբարձումյանը փորձ էր կատարել, այսպես ասած, խեղճացնել մրցակցի թիմի ավագին: Սակայն վերոնշյալ արտահայտությունը, ըստ երևույթին, հունից հանել էր Բայժանովին, ով կոպիտ հնարքով գետնին էր գցել «Բանանցի» խաղացողին: Ղազախական լրատվամիջոցները սկանդալային միջադեպի օբյետիվ մեղավոր ճանաչելով Բայժանովին՝ հույս ունեն, որ «Կայսարի» կիսապաշտպանը մոռացած կլինի հայ ֆուտբոլիստների հետ տեղի ունեցած տհաճ միջադեպը և Երևանում ոչ ֆուտբոլային պահվածքով աչքի չի ընկնի: «Բանանցի» հետ հանդիպմանը գլխավոր մրցավարը դաշտից հեռացրել էր թե՛ Բայժանովին և թե՛ Համբարձումյանին:

Նշենք, որ Բայժանովը Ղազախստանի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն է: 32-ամյա կիսապաշտպանը ազգային թիմում հանդես է գալիս 2005 թվականից: Մինչ Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումը Ղազախստանի ընտրանին կանցկացնի նաև ընկերական մրցավեճ: Բորոդյուկի թիմը մարտի 22-ին Լառնակայում կմրցի Կիպրոսի Ազգային հավաքականի հետ: Ընտրական մրցաշարում Ղազախստանն այս պահին 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մեր մրցակցին հաջողվել է ոչ-ոքի խաղալ Լեհաստանի և Ռումինիայի հավաքականների հետ:

Ստորև այն ֆուտբոլիստներն են ովքեր հրավիրվել են Կիպրոսի և Հայաստանի հավաքականի հետ հանդիպումներին:

Դարպասապահներ. Դավիդ Լորիա՝ «Իրտիշ», Ստաս Պոկատիլով՝ «Կայրաթ», Ալմաթ Բեկբաև՝ «Օրդաբասի»: Պաշտպաններ. Դմիտրի Շոմկո՝ «Աստանա», Յուրի Լոգվիենկո՝ «Աստանա», Ալեքսանդր Կիսլիցին՝ «Իրտիշ», Գաֆուրջան Սույումբաև՝ «Կայրաթ», Սերգեյ Մալի՝ «Տոբոլ», Վիկտոր Դմիտրենկո՝ «Տոբոլ», Դմիտրի Միրոշնիչենկո՝ «Տոբոլ», Գրիգորի Սարտակով՝ «Տոբոլ»:

Կիսապաշտպաններ. Սերիկժան Մուժիկով՝ «Աստանա», Իսլամբեկ Կուատ՝ «Կայրաթ», Բաուրժան Իսլամխան՝ «Կայրաթ», Գեորգի Ժուկով՝ «Կայրաթ», Մակսատ Բայժանով՝ «Կայսար», Ազատ Նուրգալիև՝ «Օրդաբասի», Մարդան Տոլեբեկ՝ «Օրդաբասի», Երկեբուլան Տունգիշբաև՝ «Օրդաբասի», Ասխատ Տագիբերգեն՝ «Տոբոլ»:

Հարձակվողներ. Ռոման Մուրտազաև՝ «Աստանա», Տանատ Նուսերբաև՝ «Օրդաբասի», Ալեքսեյ Շչետկին՝ «Տոբոլ», Սերգեյ Խիժնիչենկո՝ «Շախտյոր» (Բելառուս):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում