Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայ-ադրբեջանական ֆուտբոլային «ճակատամարտը» Պորտուգալիայում՝ առանց Ադրբեջանի

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրում «Մարիտիմուն» մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով զիջեց «Բոավիշտային»: Նշենք, որ «Մարիտիմուի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպաններից Գևորգ Ղազարյանը: «Բոավիշտա»-«Մարիտիմու» հանդիպմանը մեծ անհամբերությամբ էին սպասում հատկապես Ադրբեջանում: Հարևան երկրի ԶԼՄ-ները հանդիպման նախօրեին գրում էին, որ Պորտուգալիայում տեղի կունենա հայ-ադրբեջանական մարզական հերթական ճակատամարտը:

Բանն այն է, որ 2016 թվականից «Բոավիշտայում» հանդես է գալիս Ադրբեջանի ազգային հավաքականի դարպասապահ Քարման Աղաևը: Վերջինը, սակայն, հազվադեպ է հայտնվում «Բոավիշտայի» հիմնական կազմում: Մի քանի անհաջող ելույթներից հետո «Բոավիշտայի» մարզչական շտաբը հիմնական կազմից դուրս էր թողել Աղաևին: Նա այս տարի դեռևս խաղադաշտ դուրս չի եկել իր թիմի կազմում: Ադրբեջանցիները սպասում էին, որ Աղաևի նորամուտը կկայանա հենց «Մարիտիմուի» դեմ մրցավեճում:

Ի հեճուկս ադրբեջանական մառազմի՝ ֆուտբոլային ճակատամարտը տեղի ունեցավ առանց Ադրբեջանի: Քարման Աղաևը նույնիսկ հայտավորված չէր «Մարիտիմուի» հետ հանդիպմանը: Սա մեծ հիասթափություն է առաջացրել հարևան երկրում: Շատերը նույնիսկ այն կարծիքին են, որ Աղաևը միտումնավոր հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ, որպեսզի Ղազարյանից գնդակ բաց չթողնի:

Ադրբեջանում երկրպագուների կամ նույնիսկ լրագրողների հիվանդագին պնդումները սովորական են: Բայց երբ նրանց մոտեցումները կիսում են պրոֆեսիոնալ մարզիկները՝ ուղղակի ծիծաղելի է: «Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Բայց ավելի շատ ուրախ եմ, որ չնայած իմ բացակայության պայմաններում «Մարիտումից» ինչ-որ հայ չգրավեց իմ թիմի դարպասը»,- խաղից հետո azerisport պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ազգային հավաքականի դարպասապահը: Վերջինս հայտարարել է նաև, որ ինքն է խնդրել մարզիչներին չհայտավորել «Մարիտիմուի» հետ հանդիպմանը, քանզի ֆունկցիոնալ առումով դեռևս պատրաստ չէ:

Նշենք, որ Աղաևը 31 տարեկան է և դասվում է Ադրբեջանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների շարքում: Պրոֆեսիոնալ դարպասապահի համար նշանակություն չպետք է ունենա, թե որ երկրի ներկայացուցիչը կգրավի իր պաշտպանած դարպասը: Պորտուգալիայի առաջնության շարքային հանդիպմանը արհեստական ինտրիգ հաղորդելով՝ հարևան երկրի բնակիչներն առաջին հերթին վարկաբեկում են իրենք իրենց: Կասկած չկա, որ եթե հանկարծ Աղաևը ետ մղեր Ղազարյանի հարվածները, նրան կդարձնեին ազգի հերոս: Իսկ եթե հանկարծ Ղազարյանը գրավեր Աղաևի դարպասը, ապա Ադրբեջանում ոչ ոք չէր անդրադառնա Պորտուգալիայի առաջնության այդ հանդիպմանը, կարծես նման խաղ չի էլ կայացել:

2015 թվականին Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ջախջախեց ադրբեջանական «Գաբալային»: Գերմանական թիմի կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը: Այս հանգամանքը, բնականաբար, վրիպել էր ադրբեջանցիների աչքից: Նրանց համար ցավալի իրողություն էր, որ հայ ֆուտբոլիստը գրավել է ադրբեջանական թիմի դարպասը:

Սա աբսուրդ է: Սպորտի ասպարեզում հայ-ադրբեջանական դիմակայություններ դեռևս շատ են լինելու: Մրցավեճերից առաջ թշնամական մթնոլորտ ստեղծելը և քաղաքական երանգներ հաղորդելը միայն ու միայն ամոթալի հետևանք է թողնելու: Եթե Ղազարյանը գրավեր Աղաևի դարպասը, կարծում ենք՝ մեր երկրում մեծամասնության կողմից չէր շեշտվի, որ «Բոավիշտայի» դարպասը պաշտպանել է ադրբեջանցի դարպասահ: Ողբերգություն չէր լինի նաև, եթե Ղազարյանի 11 մետրանոց հարվածը Աղաևը ետ մղեր: Վառ օրինակ. Թուրքիայում ընթացող օլիմպիական չեմպիոն Յաշար Դողու միջազգային մրցաշարում երեկ Հայաստանի ներկայացուցիչ՝ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը մինչև եզրափակիչ հասնելը հաղթեց Թուրքիայի երկու ներկայացուցիչների: Եզրափակչում մեր մարզիկը պարտվեց կրկին Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Կայային: Հայ-թուրքական մարզական այս փոքրիկ դիմակայությունները թե Հայաստանում և թե Թուրքիայում միանգամայն ադեկվատ արձագանք գտան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում