Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Փայլուն կրակոց. Հենրիխ Մխիթարյանը կրկին անկասելի էր…

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ռոստովի» հետ մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմն անակնկալ էր: Ժոզե Մոուրինյոն խաղադաշտ էր դուրս բերել միանգամից երեք կենտրոնական պաշտպանների՝ Սմոլինգին, Ջոնսին և Ռոխոյին, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպումից առաջ Մոուրինյոն հայտարարել էր, որ թիմի հիմնական կազմում տեղ կգտնեն այն ֆուտբոլիստները, ովքեր ի զորու են խաղալ խայտառակ խոտածածկի վրա:

Մարտի 13-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում հանդիպելու է սկզբունքային մրցակից «Չելսիի» հետ, և թվում էր, թե Մոուրինյոն ի դեմս Մխիթարյանի՝ առաջատար ևս մի քանի ֆուտբոլիստների կխնայի:

Ժամանելով Դոնի Ռոստով՝ Մոուրինյոն ըստ էության հասկացել էր, որ թույլ կազմով չափազանց վատ պայմաններում դժվար կլինի դրական արդյունքի հասնել: Ասպարեզ դուրս բերելով երեք կենտրոնական պաշտպանների՝ Մոուրինյոն փորձել էր ամուր պատնեշ ստեղծել պաշտպանության կենտրոնում: Հատկապես Ջոնսն ու Սմոլինգը պետք է վնասազերծեին հարձակվողներ Պոլոզին և Բուխարովին: Խաղային այս դասավորությունը, կարելի է ասել, չարդարացրեց իրեն. Բուխարովը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը գրավեց կենտրոնական պաշտպանի դիրքից: Մոուրինյոյի կողմից ճիշտ էր Ֆելաինիին ենթահարձակվողի դիրքում օգտագործելը: Այսպես ասած՝ ռուսական չոր ֆուտբոլի դեմ Ֆելաինիին հաջողվում էր ճեղքումներ կատարել:

Նկատենք, որ Մխիթարյանի հեղինակած գոլում Ֆելաինին ակտիվ մասնակցություն ունեցավ: Երկու շաբաթ զրկված լինելով խաղային պրակտիկայից՝ Մխիթարյանը հիանալի կերպով մանյովրում էր մրցակցի կիսադաշտում: Կարծում ենք՝ չենք սխալվի, եթե նշենք, որ Մխիթարյանն այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» ամենակրեատիվ ֆուտբոլիստն է: Պաշտպանական ոճի ֆուտբոլիստներին այսօր չի հաջողվում կարդալ Մխիթարյանի խաղը: Նրա արագ տեղաշարժումները անլուծելի խնդիր են ոչ միայն մրցակից խաղացողների, այլև մարզիչների համար:

Հայ ֆուտբոլիստը Ժոզե Մոուրինյոյի զենքն է, որը հատկապես դժվար իրավիճակներում փայլուն կրակոցներով փրկության հաղթաթուղթ է դառնում: «Անկախ արդյունքից՝ Մխիթարյանը պետք է խաղադաշտում լիներ 60 րոպե: Միասին ենք քննարկել այս հարցը և կայացրել որոշում: Բժիշկներն զգուշացրել էին, որ նա չի կարող խաղալ 90 րոպե: Բացի այդ, Մխիթարյանը լավագույն մարզավիճակում չէր: Ես նրան հանձնարարել էի խաղալ հարձակման գծում Զլատան Իբրահիմովիչի հետ: Մխիթարյանը լավ կատարեց իր աշխատանքը և հանդիպումն ավարտեց առանց վնասվածքի, ինչը շատ կարևոր է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ժոզե Մոուրինյոն:

ՈւԵՖԱ-ի կողմից այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Մխիթարյանը: Թեև Հայաստանի հավաքականի ավագը փոխարինվեց, սակայն նրա օգտակար գործողությունները ՈւԵՖԱ-ի մասնագետների կողմից բարձր են գնահատվել: Գրավելով «Ռոստովի» դարպասը՝ Մխիթարյանը կրկնել է Ուեյն Ռունիի ռեկորդը՝ եվրագավաթների խաղարկությունում երեք խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ: Ռունիին եվրագավաթների խաղարկությունում երեք խաղում անընդմեջ գոլի հեղինակ հաջողվել էր դառնալ յոթ տարի առաջ: Մխիթարյանին Եվրոպայի լիգայի խաղարկությունում հաջողվել է գրավել Լուգանսկի «Զարյայի», ֆրանսիական «Սենտ Էտյենի» և ռուսական «Ռոստովի» հետ խաղերում:

Հ.Գ. Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ռոստովի» հետ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել մարզադաշտ եկած հայ երկրպագուներին: «Շատ էինք ուզում ավելի լավ արդյունքի հասել, սակայն տուն ենք տանում ոչ-ոքի: Դրսում խփած գնդակը շատ կարևոր է այս դիմակայությունում: Շնորհակալություն երկար ճանապարհ անցած երկրպագուներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում