Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ետնաահ Լվովի «Կարպատները» հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանի ծառայությունից: Ըստ ակումբի պաշտոնական կայքի բացի Կադիմյանից թիմին հրաժեշտ կտան ևս չորս ֆուտբոլիստներ՝ Չումակը, Ստրաշկևիչը, Սավոշկոն և Զախարկևը: Թև որտեղ է շարունակելու կարիերան հայ ֆուտբոլիստը հայտնի չէ:
Նշենք, որ 2016/17 թթ մրցաշրջանում Կադիմյան «Կարպատների» կազմում անց է կացրել 15 հանդիպում և ոչ մի անգամ աչքի չի ընկել: ՀՀ ազգային հավաքականում Կադիմյանն անց է կացրել 3 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: