Հայ շախմատիստներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Ղարամյանը կմասնակցեն Բաստիայում կայանալիք «Corsican Circuit 2016» մրցաշարին, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:
Մրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: