Երևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի երևանյան կիսամարաթոն, որը նախորդ տարվա պես կունենա 4 տարբեր երկարություններ ՝ 21.1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ:
Այս տարի կիսամարաթոնը կկայանա հոկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը 09:00-ին, իսկ մեկնարկը կտրվի Շահումյանի անվան հրապարակից:
«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կշարունակվի մինչև 13.30-ը՝ ընդգրկելով 21.1 կմ վազքատարածություն: Մրցուղին ունի 4 տարբեր երկարություններ ՝ 21.1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ:
Կիսամարթոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ: