«Yerevan Open 2016» միջազգային մրցաշարի հաղթող Ռոբերտ Հովհաննիսյանը խոստովանում է, որ բարդ մրցակցություն էր ծավալվել մրցումների ընթացքում:
«Բարդ մրցակցություն էր ծավալվել: Հրաշալի մրցաշար անցկացրեց Սմիրնովը, ով նաև հաղթել էր ինձ, սակայն կարծես վերջում նյարդերը տեղի տվեցին: Վերջին տուրում ես խաղում էի սև խաղաքարերով և ինձ համար կարևոր էր հավասարեցնել խաղը:
Ստացվեց այնպես, որ հավասար պայքարում գնաց ամբողջ պարտիան և ի վերջո ավարտվեց ոչ-ոքի», – ասաց Հովհաննիսյանը: