Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է մարզական կարիերան շարունակել ամերիկյան ՄԼՍ-ում:
Շվայնշտայգերի տրանսֆերը ձեռք բերելու ցանկության մասին հայտարարել է անձամբ ՄԼՍ-ը ներկայացնող «Դալլաս» ֆուտբոլային ակումբի նախագահը:
«Ես միշտ հիացել եմ Շվայնշտայգերի խաղով: Իհարկե, մենք ցանկություն ունենք ձեռք բերել նման բարձրակարգ ֆուտբոլիստի տրանսֆեր:
Այնուամենայնիվ, այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող», – ասել է «Դալլաս»-ի նախագահը: