Մադրիդի «Ռեալ»-ը դեռ չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Պեպեին, ով 2017 թվականի ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ:
AS-ի փոխանցմամբ` մադրիդյան ակումբը կարող է չառաջարկել 33-ամյա պորտուգալացուն երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, քանի որ մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմ վերադարձնել վարձավճարով «Մալագա»-ում հանդես եկող պաշտպան Դիեգո Լիորենտեին:
«Արքայական ակումբ»-ի մարզչական շտաբը բարձր կարծիք ունի 23-ամյա իսպանացու մասին, ով էլ կարող է փոխարինել Պեպեին: