Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վերլուծել է Չեմպինների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը կրած պարտության պատճառները:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի կարծիքով՝ թիմն, ընդհանուր առմամբ, լավ խաղ է ցուցադրել:
«Մեր թիմը լավ էր խաղում: Պարզապես, չէր բավականացնում ագրեսիվությունը պաշտպանության գծում: Իսկ մրցակիցը ճիշտ հակառակը՝ հուսալի էր գործում պաշտպանությունում:
Սա ֆուտբոլ է, և արդյունքները տարբեր են լինում: Այժմ պետք է վերլուծենք և շտկենք սխալները»,- tz-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը: