ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հրապարակել է Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության քառորդ եզրափակչի «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» հանդիպման ժամկետը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարի քառորդ եզրափակչի հետաձգված «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին: