Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկ Մարտիրոսյանը մինչև 16 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջատարն է

Տեղի են ունեցել աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրի պարտիաները:

Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիայում ավելի ուժեղ է գտնվել Մանուէլ Պետրոսյանը, ով այժմ վաստակած 4,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, իսկ Հակոբյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում: Սեպտեմբերի 28-ին կայանալիք 5-րդ տուրում այս ենթախմբում տեղի կունենա մրցաշարի կենտրոնական պարտիան, որում միմյանց դեմ կմրցեն մրցաշարում ամենաբարձր անհատական գործակիցներ ունեցող Մաքսիմ Վավուլինն ու Մանուէլ Պետրոսյանը:

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը տոնել է 5-րդ հաղթանակը, հինգ հնարավորից վաստակել 5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Միրզոյանը վաստակել է 2,5 միավոր և ընթանում է 20-րդ հորիզոնականում:

Մինչև 14 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Արթուր Դավթյանը տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 4 միավորով կիսում է 4-7-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանը 5-րդ տուրում պարտվել է և վաստակած 3 միավորով ընթանում է 23-րդ հորիզոնականում: Այս ենթախմբում աղյուսակը միանձնյա գլխավորում է 5 միավոր վաստակած Սեմյոն Լոմասովը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 4 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Այստեղ աղյուսակը միանձնյա գլխավորում է Ցոլակիդու Ստավրուլան: Սեպտեմբերի 28-ին կայանալիք 6-րդ տուրում Ղուկասյանի մրցակիցն է լինելու հենց առաջատար Ցոլակիդուն:

ՄԻնչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Արփինե Գրիգորյանը վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4,5-ական միավոր վաստակած Օլիվիա Կիոլբասան և Հագաբանե Ականկշան:

Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը և իր ակտիվում գրանցած 2,5 միավորով ընթանում է 39-րդ հորիզոնականում: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ժու Յիները և Ելիզավետա Սոլոժենկինան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում