Հունահռոմեական ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության շրջանակներում 35-40 տարեկանների 85 կգ քաշային կարգում հանդես եկող Լևոն Գեղամյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Քառորդ եզրափակիչում Գեղամյանը հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, կիսաեզրափակիչում առավելության է հասել է ադրբեջանցու նկատմամբ և եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը դարձյալ եղել Ֆինլանդիայի ներկայացուցիչ, ում նկատմամբ էլ Գեղամյանը հաղթանակ է տոնել:
Հիշեցնենք, որ 39-ամյա Լևոն Գեղամյանը Հայաստանի հավաքականի նախկին անդամ է, Օլիմպիական երեք խաղերի մասնակից: