Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր առջև դրված նպատակների մասին:
«Ես պետք է բարելավեմ իմ իսպաներենը: Ցանկանում եմ «Ռեալ»-ի հետ միասին դառնալ Իսպանիայի չեմպիոն: Դրան հասնելու համար կանենք ամեն ինչ», – ասել է Կրոսը:
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը «Ռեալ»-ի շարքերը համալրել է 2014 թվականի ամռանը: