Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսի»-ում:
«Չելսի»-ի ղեկավարությանը հաջողվել է համաձայնության հասնել «Ինտեր»-ի հետ Բրոզովիչի տեղափոխության գործարքի արժեքի հարցում: Անգլիական ակումբը Բրոզովիչի տրանսֆերի համար կվճարի 25 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջին 3 տուրերից հետո «Չելսի»-ն վաստակել է առավելագույն 6 միավոր: