Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչու չի ցանկանում մեծ գումար ծախսել տրանսֆերների համար:
«Միակ ճիշտ մոտեցնումն այն եմ համարում, որ ակումբին պատկանող գումարը պետք է սեփական փողի նման ծախսել: Այդ դեպքում կարելի է խուսափել բազմաթիվ սխալներից: Չի կարելի պարզապես վատնել տրանսֆերների համար նախատեսված գումարը: Այն պետք է ծառայեցվի ճիշտ գործողությունների:
Մենք կարևոր որոշում ենք կայացրել և պետք է գործենք հետևյալ կերպ. այդ փողը պատկանում է մեզ, ոչ թե ակումբի սեփականատիրոջը: Ուստի այն կծախսենք ըստ նպատակահարմարության»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը: