Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Մունիր Էլ Հադադին կարող է մարզական կարիերան շարունակել իսպանական «Սևիլյա»-ում:
Նշվում է, որ «Սևիլյա»-ն պատրաստվում է վարձակալել Մունիրի տրանսֆերային իրավունքները, իսկ «Բարսելոնա»-ում ցանկություն ունեն Մունիրին հանձնել հենց իսպանական ակումբի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մունիրի տրանսֆերը վարձակալելու ցանկությամբ հանդես էր եկել անգլիական «Տոտենհեմ»-ը: