Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ռիո-2016»-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար. Ռոբերտ Էմմիյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ամենաշատ ներկայացուցիչներն ունի աթլետիկա մարզաձևում:  Ամառային Խաղերի մեկնարկից հաշված օրեր առաջ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը խոսեց մեր մարզիկների հնարավորությունների մասին:

 

-Պարոն Էմմիյան, 2012 թվականի Լոնդոնի խաղերին Հայաստանն ուներ 4 աթլետ, այժմ 6, ինչպիսի՞ ձեռքբերում եք համարում այս ամենը:

Այո, այս խաղերը ռեկորդային են աթլետների համար՝ 6 մարզիկ: Մեր մարզիկները կարողացան իրենց արդարացնել ինչպես տեղական մրցաշարերում, այնպես էլ միջազգային առաջնությունների ժամանակ: Մենք իսկապես լավ աճող սերունդ ունենք, որը լավ է դրսևորում իրեն: Ինչպես օրինակ` Վրաստանում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր ներկայացուցիչներից` 4-ից 3-ը հաղթահարեցին որակավորման փուլը: Տարիներ առաջ միայն մեկ կամ երկու մասնակից ունեինք, հիմա հնարավորություն է տրվում շատերին: Ռիո-2016-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար:

Ովքե՞ր են աթլետիկայի օլիմպիական հավաքականի հիմնական հենասյուները:

-Եթե մեր մարզիկները անեն այն, ինչին ունակ են, ապա մեզ կհաջողվի հաղթահարել որակավորման փուլը: Ամալիյան, Գոռը և Լևոնը մեծ ներուժ ունեն:

-Պարոն Էմմիյան, սա ձեր որերո՞րդ Օլիմպիական խաղերն են, որոնց մասնակցում եք:

Ես` անձամբ, մասնակցել եմ 6 Օլիմպիական խաղերի: Առաջին անգամ մասնակցել եմ 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերը եղել և մնում են խաղաղության խորհրդանիշ:

Ինչպիսի՞ հեռանկարներ ունի աթլետիկայի նոր սերունդը:

-Անշուշտ, նոր սերունդը լավ տրամադրված է և գիտակցում է՝ ինչ խնդիրների առաջ է կանգնած: Մեր մարզիկներն ունեն այն ներուժը, որը հնարավորություն կտա նրանց մրցունակ լինելու միջազգային ասպարեզներում:

-Ֆեդերացիայի պլաններում կար Երևանում միջազգային չափանիշներինհամապատասխան վազքուղի ունենալու նախագիծը: Ի՞նչ փուլում է այն:

-Այո, իրավացի եք: Օր օրի վրա սպասում ենք միջազգային փոխանցմանը, որ ամենաուշը` սեպտեմբեր ամսին «Հրազդան» մարզադաշտում կառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան վազքուղի: Այն լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխան և ունենալու է լավագույն որակը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում լինելու են այն նույն վազքուղիները, ինչ որ մենք կպատրաստենք այստեղ:

-Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնել:

Վազքուղին մեզ հնարավորություն կտա Երևանում միջազգային մրցաշարեր անցկացնել: Պայմանավորվածություն կա 2017-18 թվականներին միջազգային մրցաշարերից մեկը մեզ մոտ անցկացնելու վերաբերյալ:

Հ.Գ. «Կցանկանայի մեր ամբողջ օլիմպիական թիմին մեծ հաջողություն մաղթել ամառային Օլիմպիական խաղերում: Տա Աստված, որ Ռիոյից վերադառնանք մեդալների մեր հավաքածույով: Մեր երկրում մեծ աշխատանք է տարվում սպորտի մասսայականացման համար: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը»:

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում