Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ «Սևիլիա»-ի հարձակվող Կևին Գամեյրոն տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»:
29-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց մադրիդյան ակումբը կվճարի 30 մլն եվրո: Անդալուզյան ակումբը ևս 5 մլն կարող է ստանալ որպես հավելավճար:
«Ատլետիկո»-ի հարձակվող Լուսիանո Վիետոն վարձակալական հիմունքներով կհամալրի «Սևիլիա»-ի կազմը, իսկ «Ատլետիկո»-ն գործարքից կստանա 3 մլն եվրո: Բացի այդ, պայմանագրում կա կետ, ըստ որի՝ «Սևիլիա»-ն կարող է Վիետոյի տրանսֆերը ձեռք բերել 20 մլն եվրոյով: