ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Նիգերիա իր այցելության ժամանակ հաստատել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակիցների թվում ցանկանում է տեսնել 40 թիմ: Այդ հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի հոկտեմբերին:
«Կարծում եմ` աշխարհի 2026 թվականի առաջնությանը պետք է մասնակցի 40 թիմ: 8 լրացուցիչ տեղից նվազագույնը 2-ը պետք է հատկացվի Աֆրիկային»,- ասել է Ինֆանտինոն:
Հիշեցնենք, որ ներկայումս Մունդիալի եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 32 թիմ` բաժանված 8 խմբի: 32 հավաքականներից 5-ը Աֆրիկայից են: