Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է Պրեմիեր Լիգայում իր թիմի հիմնական մրցակիցների անունները:
Պորտուգալական Expresso-ին տված հարցազրույցի ընթացքում Մոուրինյոն խոսել է նաև Մանչեսթերյան մյուս ակումբի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի մասին:
«Մեր հիմնական մրցակիցներն են «Լեսթեր»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը և «Արսենալ»-ը:
«Մանչեսթեր Սիթի»-ն ֆանտաստիկ կազմ ուներ և այժմ էլ շարունակում է կատարելագործվել: Նրանք հիանալի մարզիչ ունեն», – ասել է Մոուրինյոն: