Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վնասվածքի պատճառով ստիպված է եղել բաց թողնել Սլովենիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումը, ակնարկել է, որ կարող է «Մալմյո» վերադառնալ:
«Սիրում եմ Մալմյոն և կցանկանայի դուրս գալ խաղադաշտ, սակայն դա հնարավոր չէ: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Սակայն ես դեռ կխաղամ «Մալմյո»-ում: Անպայման կխաղամ: Սպասեք ինձ»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է օրեր անց: Ամռանը նա ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ: