Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուց հետո ցանկանում է նաև Եվրոպայի չեմպիոն դառնալ:
«Ինձ վստահ եմ զգում, մանավանդ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուց հետո: Անհամբերությամբ եմ սպասում Եվրոպայի առաջնության մեկնարկին:
Վստահ եմ, որ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Հավանաբար, մենք կպայքարենք տիտղոսի համար: Աստված տա, որ ես կարողանա երկու տիտղոս նվաճել մեկ ամսվա ընթացքում»,- Marca-ն մեջբերում է Բեյլի խոսքերը: