Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության առաջարկը:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` 10 օր առաջ արգենտինացին Ժոզե Մոուրինյոյից «Յունայթեդ» տեղափոխության առաջարկ է ստացել: Սակայն մերժել է այն` հայտնելով, որ ցանկանում է կարիերան շարունակել իր ներկայիս ակումբում:
Թուրինցիները նոր, բարելավված պայմաններով պայմանագիր են առաջարկել Դիբալային, որի համաձայն ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 4.5 մլն եվրո կկազմի:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Պալերմո»-ից «Յուվենտուս» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը: