«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռաշֆորդը կշարունակի հանդես գալ «կարմիր սատանաներ»-ի կազմում:
Ռաշֆորդը նոր պայմանագիր է ստորագրել «Յունայթեդ»-ի հետ` բարելավված պայմաններով: Այդ մասին հայտնում է Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն` հարձակվողի շաբաթական աշխատավարձը կկազմի 20 հազար ֆունտ: Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն առաջիկա օրերին: