MLS-ի «Կոլամբուս Կրյու» ակումբը սեփական հարկի տակ 4:3 հաշվով պարտության է մատնել «Ռեալ Սոլթ Լեյք»-ին:
Առաջինը գոլ ընդունելուց հետո դաշտի տերերը 4 գոլ են խփել: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել 84-րդ րոպեին: Հարձակվողը չի կարողացել օգնել իր թիմին:
Մովսիսյանն իր թիմի մեկնարկային կազմում անցկացրել է 11 խաղ, խփել 3 գոլ: