Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ռեալ»-ի դեմ խաղի նախօրեին Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր սպասելիքների մասին:
«Գերլարված և դիտարժան խաղ եմ սպասում: Եթե դու համառ ես ու անվերջ ձգտում ես, ապա ի վերջո հասնում ես նպատակիդ: «Ռեալ»-ի դեմ խաղում միայն հարձակվելու ենք:
Ճնշումներն ինձ ավելի են մոտիվացնում: Սկսում եմ ավելի լավ աշխատել: Միայն հաղթանակը երջանկություն կպարգևի մեզ: Միայն հաղթանակ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: