Ամեն ինչ տանում է նրան, որ Ժոզե Մոուրինյոն ստանձնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Sky Sports-ի տեղեկություններով՝ ուրբաթ՝ մայիսի 27-ին, պորտուգալացի մասնագետն ու «Յունայթեդ»-ը պայմանագիր կստորագրեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը համաձայնության են եկել, սակայն խնդիրներ են առաջացել «Յունայթեդ»-ի ու Մոուրինյոյի՝ հովանավորների հետ կնքած պայմանագրերի վերաբերյալ: