«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին:
«Ենթադրում եմ, որ Մանչեսթերում Մոուրինյոյի և Գվարդիոլայի դիմակայությունն ուշագրավ կլինի: Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նա Անգլիայի առաջնությունում աշխատելու փորձ ունի: «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք է նման մասնագետ:
Աշխարհի լավագույն երկու մարզիչները Մանչեսթեր են տեղափոխվել: Նրանց թիմերի յուրաքանչյուր խաղ շատ հետաքրքրիր կլինի»,- Sport-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: